«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ Շանթի Յուրայի եղբոր գործը հետաքրքիր ընթացք է ստանում: 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրրը՝ Սամվել Ղարիբյանը, իր ավտոմեքենայով մտել է համալիրի տարածք, կոտրել Բարմենի սեղանն ու գույքը:

Երկու տարի անց՝ 2016 թվականի մարտի 10-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Ղարիբյանին դատապարտել է ազատազրկման մեկ տարի ժամկետով:

Ապրիլի 5-ին Սամվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել այն: Ըստ էության, պաշտպանը փորձում է ապացուցել, որ Սամվել Ղարիբյանը դիտավորյալ չի մտել եղբորը պատկանող ռեստորանը, որպեսզի նրա պատիժը ազատազրկման փոխարեն լինի տուգանք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: