«Մայիսի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հանրապետության տարածքին կրկին մոտենում է հերթական ցիկլոնը՝ այս անգամ արդեն Միջերկրական ծովից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ այս ցիկլոնի առանձնահատկությունը կլինի այն, որ նշված օրերին օրվա մեծ մասը կլինի արևառատ, տաք եղանակ: Միայն երեկոյան ժամերին մարզերի մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ արագությամբ: Այդ բոլոր օրերին առանձին հատվածներում մեծ է կարկտահարման վտանգը