Հունիսի 6-ին, ժամը 13.11-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պատշգամբից հայտաբերել են շահմար տեսակի օձ (1.6 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: