Կառավարությունն այսօր դրական եզրակացություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագծին, որով առաջարկվում է «Օրինաց երկիր» խմբակցության անունը փոխել և կոչել «Հայկական վերածնունդ»։

Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: