Հունիսի 28-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը ռեկտորի ընտրության համար: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության ակադեմիայի մամուլի ծառայությունից։

Ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով՝ կառավարման խորհուրդը, թիվ 60-Ա որոշմամբ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին: