ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի դաշնային օկրուգն ընգրկել է Հարվային դաշնային օկրուգի կազմում: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Նպատակը պետական իշխանության դաշնային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է: Նախագահի ներկայացուցիչը տեղում լինելու է Վլադիմիր Ուստինովը:

Հիշեցնենք, որ Ղրիմի միացումը ՌԴ-ին դարձավ 2014թ. Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման պատճառ մի շարք արևմտյան երկրների կողմից, որոնց պնդմամբ թերակղզին մնում է Ուկրաինայի մի մասը: