«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել:

Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում և հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս: Նրանք համոզված պնդում էին, որ հարձակումը Հայաստանից է պատվիրված եղել, ու որպես առաջին կասկածյալ նշվում էր Գագիկ Ծառուկյանի անունը, որին Աշոտյանը մականունով էր դիմում հարցազրույցների ժամանակ: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը փորձում էր կուսակիցների շրջանում իբրև «քաղհալածյալ» ներկայանալ:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: