Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ երեկ չի հաջողվել խոսել որդու հետ. «Հիվանդանոցի միջանցքում տեսել եմ, բայց չեմ հասցրել խոսել, որովհետև շատ արագ էին տանում, հազիվ հասցրել եմ ձեռքը բռնել: Տրամադրությունը բարձր էր: Ոչինչ չկարողացավ ասել, միայն ժպտաց»: