Հրավիրված ասուլիսին Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, որ եթե պաշտպանության նախարարի պաշտոնի առաջարկ լինի կընդունի:

«Առաջարկը մի քիչ անսպասելի էր, հիշում եմ մի անգամ նման խոսակցություն ունեցել եմ Ռոբեր Քոչարյանի հետ, խոսքը գնում էր ԱԺ նախագահի մասին, նաև պաշտպանության նախարարի մասին խոսք գնաց, և ես ասացի, որ կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ, բայց եթե պատերազմ չկա, պաշտպանության նախարարն ուղղակի իմ գործը չէ, ես քաղաքական գործիչ եմ: Պաշտպանության նախարարի համար եթե առաջարկ լինի, ես միշտ պատրաստ եմ պատերազմի ժամանակ ղեկավարել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այսօր կարելի է համարել պատերազմի մեջ ենք, Վազգեն Մանուկյանը նշեց, թե 94-ից հետո չավարտված պատերազմի մեջ ենք: «Բայց պատերազմն ու չավարտված պատերազմը դրանք տարբեր բաներ են, բայց հիմա չսկսենք իրար պաշտոններ բաժանել»,-ասաց նա: