Նրբերշիկ․արտադրողն է որոշում իր չափանիշները

Խորհրդային տարիներին բոլոր փաթեթավորված նրբերշիկները արտադրվում էին ԳՕՍՏ-ով։ Այժմ գործում են ԳՕՍՏ Ռ 52196-2011 («Եփած երշիկեղեն․Տեխնիկական պայմաններ») ստանդարտները։ Այնտեղ սահմանված է, թե արտադրողը նրբերշիկ պատրաստելիս ինչ չափաբաժիններով միս և այլ բաղադրատարրեր կարող է օգտագործել:

ԳՕՍՏ-ով նրբերշիկները լինում են Ա (միսը՝ ավելի քան 80%) և Բ (միսը` 60-80%) կարգի: Միսը պետք է լինի՝ տավարի, խոզի, գառան և գոմեշի:

ԳՕՍՏ-ը չի թուլյատրում օգտագործել բուսական ոչ մի բաղադրատարր, սոյա և այլն: Նրբերշիկում աղի,սպիտակուցի և ճարպի քանակը ևս կարգավորվում է, սահմանափակվում դրանում օսլայի քանակը:

Թույլատրվում է օգտագործել սննդային հավելում ՝ նատրիումի նիտրիտ (E250)՝ որպես գույնի ֆիքսող և մսային արտադրանքի անբաժան բաղադրիչ:

Սակայն ԳՕՍՏ-ը պարտադիր չէ, և արտադրողն ինքն է որոշում՝ առաջնորդվի ԳՕՍՏ-ո՞վ, թե՞ սեփական Տեխնիկական պայմաններով (ՏՊ), որտեղ արդեն կարող է սահմանել ցանկացած պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար (օրինակ՝ ավելացնել շաքար, ֆոսֆատ, զանազան բարելավիչներ, սննդային հավելումներ և այլն):

Ամեն դեպքում, անկախ նրբերշիկների պատրաստման եղանակից՝ դրանք պետք է լինեն անվտանգ:

«Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում մեր կատարած փորձաքննությունը ցույց տվեց, որ 7 տարբեր ստանդարտներով պատրաստված նրբերշիկներից և ոչ մեկը պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

Փորձաքննության համար ընտրվել են լայն սպառում ունեցող, 445-600 դրամ արժեքով փաթեթավորված նրբերշիկներ՝ ինչպես տեղական արտադրության, այնպես էլ՝ ներկրված։

Նախքան փորձաքննության ներկայացնելը բոլոր նրբերշիկների պիտակները փակվել, համարակալվել են, լաբորատորիա են հանձնվել zip փակվող տոպրակներով։
Բոլոր նրբերշիկները եղել են ժամկետի մեջ, փաթեթը վնասված չի եղել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: