«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) կալանքի ժամկետը ևս երկարացվել է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բավարարվել է քննիչի միջնորդությունը:

Վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը նշել է, որ ինչպես խմբի մնացած անդամների, այնպես էլ Մարտիրոս Հակոբյանի դեպքում քննիչի միջնորդությունում նշված է. «Որ կխոչընդոտի նախաքննությանը: Սակայն քրեական գործով ձեռք բերված նյութ չեն ներկայացրել, որ ազատության մեջ մնալով իմ պաշտպանյալը կխոչընդոտի նախաքննությանը: Ավելին` քննիչը հարցերին պատասխանել է, որ նման նյութ գոյություն չունի»: