«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը` միայն անապահով խավերի համար: Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։

Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին` գազի գինը 156-ից դարձավ 146` ներքին սպառողի համար: Մեր տեղեկություններով` խնդրո առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան` վերջնական քննարկումների համար:

Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել` մասնակցելու այդ և այլ քննարկումների»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: