«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր առավոտյան դադարեցրել է հացադուլը:

Այս մասին քիչ առաջ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 13-րդ օրը հացադուլ հայտարարած Եղնուկյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր: Նույն օրը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հորդորել էին Եղնուկյանին դադարեցնել հացադուլը: