Ես հիմա անրադառնում եմ բոլոր այն մարդկանց հարցերին,-թե ինչպես է Հովհաննեսը.. Չգիտեմ էլ, արդեն ինչ անել, ես մի բանում համոզվեցի որ առաջի «Ծուռ» վիրահատվողը դա պետք է լիներ Հովհաննեսը,բայց չարվեց, դեռ մի բան էլ խոշտանգվեց բառիս ամենաանմարդկային ձևերով, հիշում եմ էն նախադասությունը, որ գրել էր,-Ոնց որ ադրբեջանում գերի ընգած լինեի..» ես չեմ գրի թե ինչերի միջով ա անցել Հովհաննեսս, չեմ գրի թե ինչ ցավ ա ապրել տեսնելով ու զգալով հսկիչի ու բուժքրոջ արցունքները,որովհետև նրանք ամբողջ սրտով ուզեցել են օգնել, բայց հրաման են կատարել ու թեկուզև չխայտառակվելու համար, քանի որ Հայաստանն ունի պայմանագիր ընդեմ խոշտանգումների, գիտակցելով այդ փաստը, նրան հանեցին այդ քարանձավից,բայց մինչ օրս էլ կատարում են այդ նույն հրամանը։ Մինչ օրս նրանց ցուցաբերած օգնությունն ու միջամտությունյերը կրում են ձևական բնույթ, ոչ մի բժշկական միջամտություն,բացի նրանից որ նա ստացել է առաջի օրը,մինչ օրս չի ցուցաբերվել, ես շաաատ երկար լռեցի էս մասին, մտածելով, չէ ոնց կարա նման բան լինի, անգամ կասկածի տակ առնելով սեփական եղբորս ասածները, ու մտածելով թե ցավից ու էմոցիայի հետևանք են նրա ասածները, կներես ինձ ախպերս, որ էսքանից հետո հավատում էի նրանց այլ ոչ թե Քեզ։ Թողնելով քեզ շան պես վերքերդ լիզելու ու լավացնելու հոգսիդ մեջ մեն-մենակ, դու պահանջում ես անդամահատմանդ այսօր, որովհետև քո ոտքն այսօր մահացածի ոտքի նկան սև է ու սառը...

Թամարա Գառնիկի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: