Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Բայանդուրյան եղբայրներից Ալիկը, ով հայտնի է որպես «Քյավառցի Ալիկ» մականվամբ և ևս մեկ անձ՝ Արմեն Գալստյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն բերման են ենթարկվել երկու քաղաքացի մի քրեական գործի շրջանակներում. «Բանդուրյան եղբայրներից՝ Ալիկը ու ևս մեկ անձ՝ Գալստյան Արմենը, Բդո մականունով, բերման են ենթարկվել ոստիկանություն հասարակական հնչեղություն ունեցող մի քրեական գործի շրջանակներում»:

Նշենք, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործի մասին է, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում: