91 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն: 

Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

1949-ին ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1950-ական թվականների սկզբներին մտել է Կուբայի ժողովրդական («Օրթոդոքսների») կուսակցության մեջ։ 1952 թվականի մարտի ռեակցիոն պետական հեղաշրջումից հետո հաստատված դիկտատուրայի դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը աստիճանաբար քայքայվեց։ Սակայն Ֆիդել Կաստրոին հաջողվեց փոքրիկ խմբում միավորել կուսակցության նախկին անդամներին և շարունակել պայքարը գեներալ Բատիստայի դիկտատուրայի դեմ։ 1953 թվականի հուլիսի 26-ին խումբը Սանտյագո-դե-Կուբայում հարձակում գործեց Մոնկադա զորանոցների վրա։ Ելույթը դաժանորեն ճնշվեց։ Ֆիդել Կաստրոն դատապարտվեց 15 տարվա բանտարկության, սակայն 1955 թվականին ամնիստիայով ազատվեց և տարագրվեց Մեքսիկա։ 1956 թվականին հեղափոխականների խմբով ափ ելավ Օրիենտե նահանգում։ Խումբը աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալեց դիկտատորական վարչակարգի դեմ։ Հեղափոխության հաղթանակից հետո Կաբայում իշխանության գլուխ անցան դեմոկրատական ուժերը։ Ֆիդել Կաստրոն Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է, «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961), Մովետական Միության հերոս (1963)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972)։

1956-1976 թվականներին եղել է Կուբայի վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Կուբայի նախագահ։ 1959-2008 թվականների Կուբայական հեղափոխական զինված ուժերում եղել է գլխավոր հրամանատար և 1961-2011 թվականներին Կուբայի Կոմունիստական Կուսակցության գլխավոր քարտուղարն էր։ Քաղաքական կողմնորոշումներով լինելով Մարքսիստ-Լենինիստ՝ նա, իր կառավարման տարիների ընթացքում, Կուբան դարձնում է սոցիալիստական պետություն։ Կաստրոն համարվում է Արտադաշինքային շարժման գլխավոր քարտուղար 1979-1983 և 2006-2008 թվականներին։