«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 3.4 տոկոս աճ:

Փաստորեն աճի վերաբերյալ կանխատեսումը շեղվել է մոտ երկու անգամ: Կարճ ժամանակահատվածում ԿԲ-ի կանխատեսումների նման հսկայական շեղումը թերևս աննախադեպ է:

Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր տնտեսության ներկա վիճակը անակնկալ է թե կառավարության, և թե ԿԲ-ի համար: Մինչ օրս որևէ պաշտոնական աղբյուր չի մեկնաբանել, թե ինչ եղավ մեր տնտեսության հետ վերջին մի քանի ամսվա ընթացքում և ինչու է այն անկասելիորեն գահավիժում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: