Ո՞րն է Հայաստանի հավաքականի լավագույն գոլը: Հարց, որի պատասխանը տալու են երկրպագուները՝ VivaroNews.am-ի կողմից մեկնարկ տրված հիասքանչ նախաձեռնության ընթացքում: Հավաքականի բոլոր ժամանակների 16 գոլերը վիճակահանության արդյունքում բաժանվել էին 8 զույգերի, ու այսօր նրանցից պայքարի մեջ է մտնում 1/8 եզրափակիչ փուլի երևի ամենաուժեղ զույգը՝ Ալբերտ Սարգսյանն ընդդեմ Մարկոս Պիզելիի:
Ալբերտ Սարգսյանը իր ամենահայտնի գնդակը խփել էր Ուկրաինայի դեմ 2003թ. խաղում: Մարկոս Պիզելիի կողմից փայլուն գոլերը շատ էին, սակայն դժվար ընտրությունը կանգ առավ Եվրոպայի ապագա չեմպիոնների դարպասը նրա ուղարկած գնդակի վրա՝ 2015թ. հունիսին: Այս երկու գոլերից հաջորդ փուլ կանցնի այն, որը կստանա ավելի շատ ձայներ:
Դիտում ենք տեսանյութը, ևս մեկ անգամ վերհիշում գոլերը և քվեարկում այս հղումով: Այս դիմակայության համար քվեարկել հնարավոր է մինչև դեկտեմբերի 6-ը, 13:00-ն: Մրցույթի հետ կապված բոլոր մանրամասներին և հետագա նորություններին կարող եք ծանոթանալ VivaroNews.am կայքի հատուկ բաժնում:

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FVivaroNews%2Fvideos%2F578498875689485%2F&show_text=0&width=560" width="560" height="415" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>