Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստը մեկնարկել է:

Նիստի այսօրվա օրակարգում շարունակվում է քննարկվել կառավարության կողմից ներկայացված 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ-ն քննարկել է արդեն պատգամավորների կողմից ներկայացրած առաջարկները: Պատգամավորները պետբյուջեի վերաբերյալ 300-ից ավելի առաջարկ են արել, որից ընդունվել է 31-ը:

Ի դեպ, քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ից 8-ի նիստերի օրակարգում 132 հարց է, 32 միջազգային պայմանագիր:

Նշենք նաև, որ այսօր՝ հերթական քառօրյայի երրորդ օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ժամը 16:30-ին կլինի նաև կառավարության հետ հարցուպատասխան: