Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների բնակիչները այսօր կրկին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով մթերված խաղողի դիմաց գումարները վճարներ: Նրանց խոստացվել էր մթերված խաղողի դիմաց գումարները վճարել մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն դեռևս չեն վճարել:

Գյուղացիները, դիմելով Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին, հորդորում են՝ գնացե՛ք տեղյակ պահեք, որ մենք ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, թող մեր հարցին լուծում տա:

«Գոնե Ազգային ժողովի ընտրությունները շուտ լինեն, ժողովուդրը մի քիչ փող վերցնի, մեկ է, դուք արդար ընտրություններ անողը չեք»,- ասաց գյուղացիներից մեկը՝ դիմելով փոխնախարարին:

Մանրամասները՝ տեսանյութում: