Ընդհամենը մի քանի օր է անցել ՀԱԿ համագումարից, սակայն ՀԱԿ առաջնորդ Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի շարք շեշտադրումներ մինչ օրս քննարկման առարկա են հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում: Ելույթիամենասկզբում Տեր-Պետրոսյանը մատնանշեց բոլորիս քաջ հայտնի այն փաստը, որ սոցիալական ծանրագույն վիճակի, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը: Ցավոք սրտի ՀԱԿ առաջնորդը իր ելույթում չխոսեց այդ բացասական երևույթների առաջացման ակունքների մասին, որոնք, ինչպես բոլորին քաջ հայտնի է , մեր երկրում արմատ են գցել դեռևս իր կառավարման տարիներից: Մեր հասարակական-քաղաքական համակարգում այդ երևույթների առաջացմանը երևէ կերպ չխոչընդոտած մարդիկ, այժմ քննադատում են դրանք և անգամ արմատախիլ անելու լուծումներ առաջարկում:
Ըստ Տեր-Պետրոսյանի այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Այս խոսքերը իհարկե ուղղված են այն ուժերին, որոնք 18 տարի առաջ կասեցրին մեր երկրի ՛՛ փայլուն զարգացումը՛՛ և թույլ չտվեցին Տեր-Պետրոսյանին ավարտել սկսածը: Իսկ այժմ ըստ նրա՝ ունեք այն ինչ ունեք.
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, ՀԱԿ առաջնորդը քննադատեց ներկայիս իշխանությունների որդեգրած ապակառուցողական մոտեցումը և իրեն բնորոշ մարգարեությամբ փաստեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է, իսկ արևմուտքը լոկ դիտորդի դերում է: Չնայած դրան . ՀԱԿ առանորդը կոչ արեց իշխանություններին մշակել հակամարտության կարգավորման նոր մոտեցում, առաջարկելով նաև իր տեսլականները: Միևնույն ժամանակ Տեր –Պետրոսյանը չլուսավորեց հանրությանը ՝ հակամարտության լուծման բանալին մեր ձեռքը վերդարձնելու ուղղիների մասին, առանց ինչի թերևս մենք էլ ենք հայտնվում լոկ դիտորդի դերում..
Տեր-Պետրոսյանը իր ելույթում նաև պատմական էքսկուրս կատարեց ամազոնուհիներից մինչև Չինգիզ խան՝ ապացուցելու համար որ ազգովի ֆիդայի դառնալու կարիք չկա և ՛՛ազգ-բանակ՛՛ կոնցեպցիան մեր պարագայում կիրառելի չէ, քանի որ երկրում բացակայում են անհրաժեշտ մարդկային և նյութական
ռեսուրսները: Մեզ թերևս կարիք չկա խորանալու պատմության մեջ, որպեսզի հիշենք, թե երբ և ինչ պայմաններում ենք կորցրել այդ ռեսուրսները: Սակայն այդ մասին էլ ՀԱԿ առաջնորդը նախընտրեց լռել:
Մինչդեռ չվարանեց գովեստի խոսքեր հնչեցնել հարևան երկրի նախագահի հասցեին, վերջինիս բնորոշելով իբրև ՛՛ռացիոնալ մտածող պետական գործիչ՛՛, ինչով մեղմ ասած զարմանք և տարակուսանք առաջացրեց հասարակության մի ստվար հատվածի մոտ: Թերևս սահմանամերձ գյուղերում յուրաքանչյուր օր երեխաներին ռմբակոծվող դպրոցներ տանող ծնողները, ռազմական հանցագործությունների վկա դարձած Թալիշի բնակիչները չկիսեն պարոն Տեր- Պետրոսյանի նման կարծիքը: Իսկ գուցե արժե՞ մեկ օր ապրել այնտեղ և նոր միայն գնահատել Իլհամ Ալիևի ռացիոնալության աստիճանը…
Տեր –Պետրոսյանի ելույթում նոր շեշտադրումներ սպասողները թերևս փոքր ինչ հիասթափված իրենց զգան: Այդ ամենը լսել եինք և բազմիցս: Չմոռանանք որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթը փաստացի նախընտրական ելույթ էր, հետևաբար լի պոպուլիզմով, քննադատությամբ , ՛՛այ որ մենք լինեինք, սենց չէր լինի..՛՛ ոճի կշտամբական հայտարարություններով: Թերևս Տեր-Պետրոսյանի ամենավառ դրսևորված տաղանդներից է ՝ ասել ամեն ինչ՝ չասելով ոչինչ: Ըստ Տեր-Պետրոսյանի ազգի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է։ Վերջինս էլ թարսի պես վնասվածք է ստացել…
Այս թեմայով
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան»
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Theia նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»
Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Այսօր հայ սահմանապահի օրն է
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
Ապրիլի 26-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Զախարովան կոչ է արել Բաքվին և Երևանին մշակութային ժառանգության ոչնչացման հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
1
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյ...
2
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադա...
3
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
4
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան