Որոշ տվյալների համաձայն՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո արգելափակվել է Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը։ Այս մասին հաղորդում է gazaeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Dot-ին։

Այն մասին, որ շատ օգտատերերը չեն կարողանում վերոնշյալ ռեսուրսների հասանելիություն ստանալ, հայտարարել են Turkey Blocks կազմակերպությունում, որը վերահսկում է իրավիճակը։

Թուրքիայի իշխանությունները հաճախ են արգելափակում սոցցանցերը ահաբեկչությունների կամ ճգնաժամերի դեպքում։ Շատ լրագրողներ և առաջդեմ օգտատերեր հայտնաբերել են արգելափակումը շրջանցելու տարբեր միջոցներ։