Ռուսաստանն Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո կսառեցնի բանակցությունները Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզա ռեժիմի սահմանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պաբերականը՝ հղում անելով ռուսական արտաքին քաղաքական շրջանակների աղբյուրին։

«Կապված վերջին ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև այս տարի տեղի ունեցած ևս մի շարք միջադեպերի հետ, Մոսկվան դեռևս պատրաստ չէ առանց վիզա մուտք տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին»,-ասել է պարբերականի զրուցակիցը։

Ռուսաստանի փոխարտգործնախարր Օլեգ Սիրոմոլոտովը հիշեցրել է, որ ԱԳՆ-ը նախկինի պես խորհուրդ է տալիս ռուս զբոսաշրջիկներին զգուշորեն վերաբերվել Թուրքիա ուղևորություններին։