Կապանում ծննդաբերությունից հետո մահացած ծննդկանի ծնունդն ընդունած բժիշկ Նիկոյանը սպասում է դատաբշկական փորձաքննության պատասխանին, բայց ասաց, որ գիտի, թե ինչն է եղել ծննդկանի` Մարինեի (ազգանունը ճշտվում է) մահվան պատճառը:

«Պատճառը մահացած պտուղն է, սոնոգրաֆիա արվել է մինչև ծննդատուն ընդունվելը, բայց թե երբ է մահացել, սոնոգրաֆիստը չի կարողացել այդ հարցին պատասխանել»,-ասաց բժիշկը, ով պնդեց, որ արգանդում պտղի մահը բերում է ներանոթային մակարդելիության համակարգի խանգարումների:

Բժշիկ Նիկոյանը պնդեց, որ կատարել են այն, ինչ անհրաժեշտ է, բայց ասաց, որ բժիշկն Աստված չէ, բժշկությունն էլ 100 տոկոսանոց գիտություն չէ:

Tert.am–ն ավելի վաղ հաղորդել էր, որ Կապանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 25-ին ծննդկան է մահացել, իսկ նորածինը մահացած է ծնվել` բնական ճանապարհով: Հիշեցնենք նաև, որ ծննդկանի հարազատները ծեծել էին բժշկին:

Բժիշկ Նիկոյանն ասաց, որ չի պատրաստվում գնալ դատաբժշկի, սակայն նկատեց.«50 տարի աշխատում ենք, դրա՞ն ենք արժանանում, որ մարդուն «սամասուդ» անեն» «Հայաստանի նման ոչ ցիվիլ» երկրում»։

Նշենք, որ սկզբում պարոն Նիկոյանը հրաժարվում էր խոսել հետ ասելով.«Զանգում են, զանգում են, ես էլ մեղք եմ, չէ, սթրեսի մեջ եմ, Ձեզ համար շատ հեշտ է»: