Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում. 38-ամյա կինն ահազանգել է, որ երկու երեխաները տանից դուրս են եկել ու չեն վերադարձել։Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:

Պարզվել է 11 և 13 տարեկան երեխաները՝ եղբայր եւ քույր, տնից դուրս են եկել բակ՝ խաղալու և չեն վերադարձել:

Շուրջ վեց ժամ անց երեխաները հայտնաբերվել են փողոցում. երեխաները ոստիկաններին հայտնել են, որ տնից հեռացել են մոր վատ վարքագծի պատճառով:

Նրանք հանձնվել են ծնողին: