Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ռուսական հատուկծառայությունների կողմից հավաքված կոմպրոմատի մասին հաղորդագրությունն անվանել է «ակնհայտ կեղծիք և զառանցանք»։ Պուտինի կարծիքով՝ այդ հաղորդագրությունների հեղինակները «մարմնավաճառներից վատն են»՝ փոխանցում է BBC-ն։ Թրամփը Ռուսաստանում եղել է դեռևս գործարարությամբ զբաղվելու տարիներին։ «Նա պարզապես գործարար է եղել, Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ի՞նչ է, որևէ մեկը կարծում է, որ հատուկծառաութոյւները հետապնդո՞ւմ են յուրաքանչյուր ամերիկացի միկիարդատիրոջ։ Իհարկե, ոչ, սա զառանցանք է»,-ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը կասկած է հայտնել առ այն, որ Թրամփը կարող էր իր հյուրանոցային համար հրավիրել ռուս մարմնավաճառների։ «Նա շփվել է աշխարհի ամենագեղեղիկ կանանց հետ (նկատի ունի գեղեցկության մրցույթների մասնակիցներին)։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե նա վազել է հյուրանոց՝ հանդիպելու ցածր սոցիալական պատասխանատվությամբ մեր աղջիկներ հետ»,-ասել է Պուտինը։