«Փաստ» թերթի տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է (թե նրա քաղաքականը ո՞րն է), սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել:

«Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարևոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական):

Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի լինի, Լիսկան փորձելու է իր թեկնածուին խցկել այդ ցուցակի մեջ:
Մեր տեղեկություններով` նա Ծառուկյանից դրական արձագանք չի ստացել: Սակայն Խաչատրյանը չի հուսահատվում և համառորեն շարունակում է գործել իր նպատակին հասնելու համար»: