«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները: Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել:
Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվաթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից: Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները, որոնք Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո հրավիրվել էին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:

Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից: Նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը, որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում