«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը, որոշ տեղեկություններով, ակտիվորեն հանդիպում է մարզի հեղինակավոր անձանց հետ։ Եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանի «ֆազենդայում» ընդունում են մարդկանց, ոմանց առաջարկում դուրս գալ կուսակցությունից՝ միանալ իրենց, գյուղապետերին շահավետ առաջարկներով գայթակղում են, որ եթե անգամ ՀՀԿ-ից դուրս չեն գալիս, ընտրություններին աշխատեն իրենց՝ Արգամ Աբրահամյանի օգտին։

Բոլորին ասվում է, որ ֆինանսի խնդիր չկա, վստահված անձանց ու հանձնաժողովականներին պատրաստ են կրկնակի վճարել։ Ի դեպ, հանդիպումների կազմակերպիչն Արսեն Աբրահամյանն է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին, որն Աբրահամյանի հեռանալուց մեկ օր հետո դիմում գրեց եւ ազատվեց Արմավիրի ոստիկանապետի պաշտոնից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում