Yelaket.am-ը գրում է.

Դժգոհություններն ու բողոքները Յուքոմ կապի օպերատորից շարունակվում են: Այս անգամ մեզ դիմել է չափազանց վրդովված ՀՀ քաղաքացի, ում արդեն զզվեցրել են ընկերությունում առկա մշտական խնդիրները: Ներկայացնենք զրույցի մանրամասները.

-Հնարավոր չէ չբողոքել, քանի որ իրենք ընդհանրապես թքած ունեն իրենց հաճախորդների վրա: Եթե ես իմ 15 000 դրամը չմուծեմ, գիշերը ժամը 12 անց 5 րոպե կանջատեն իմ կապը, բայց իրենք...: Ես ուզում եմ հասկանամ, թե մենք ինչ կարող ենք անել, մենք իրենց ի՞նչը անջատենք: Ես հասարակ օպերատորներին էլ չեմ կարող մեղադրել, դա իրենց աշխատանքն է: Դրա համար զանգահարեցի իրենց ու խնդրեցի ինձ ասել, թե ինչպես կարող եմ խոսել, այցելել իրենց ղեկավարությանը: Ինձ պատասխանեցին՝ մենք լիազորված չենք ասելու:


Վերջին անգամ ես շատ վրդովված զանգահարեցի, քանի որ արդեն հնարավոր չէ դիմանալ. ամսվա սկզբին՝ տեխնիկական խնդիրներ, ամսվա վերջում՝ նույնը: Գոնե ինչ-որ կերպ կոմպենսացնեն, քանի որ ես իրենց գումար եմ վճարում: Ամանորից հետո ես պատրաստվում եմ հրաժարվել իրենց ծառայություններից: Ինձ ասացին, որ պետք է 25 000 դրամ տույժ մուծեմ. Աստված չտա ինձ ինչ-որ մեկն ասի վճարի տույժ: Ես 100 տոկոս պատրաստվում եմ խզել պայմանագիրը: Ես փող եմ տալիս, բարի եղեք ինձ ծառայություններ մատուցիր:


15 օր ես սպասում էի, որ քեչ-ափ ծառայությունը միացնեն: Եվ բացի այն, որ 15 000 վճարում եմ, ևս 15-20 հազար վատնվում է օպերատորների հետ շփվելու համար: Ինձ պատասխանում են՝ ոչ, նույն բջջային օպերատորից զանգն անվճար է: Ես էլ պատասխանեցի՝ կարծես կաբելայինից շատ գոհ ենք, մի հատ էլ դա գնենք: Մի անգամ սկզբունքորեն որոշեցի սպասել՝ երբ կպատասխանեն: Հեռախոսային հաշվիս վրա 2500 դրամ փող կար... այդպես էլ գումարը վերջացավ, բայց իրենք հեռախոս չվերցրեցին: Ես ասում եմ իրենց, որ դուք թքած ունեք ձեր հաճախորդների վրա, իսկ պատկերացնում եք, եթե հաճախորդները թքեն ձեզ վրա: Մենք ուղղակի կարող ենք անջատել յուքոմը: Այն ինչ ունեիք վերականգնեք, հետո գնացեք նորամուծությունների հետևից: Ամբողջ տարի, ինչ յուքոմը դարձավ օրանժի սեփականատեր, նույն վիճակն է:
Ես վրդովված հարցնում եմ՝ դուք հասկանում եք ի՞նչ եք անում, ինձ պատասխանում են՝ եթե չդադարեք բղավել, ես լսափողը վայր կդնեմ ու շրխկցրեց հեռախոսն իմ ականջին: Ես էլ եմ սպասարկման ոլորտում աշխատել ու գիտեմ, որ հաճախորդը միշտ ճիշտ է, մասնավորապես այս պարագայում ես 100 տոկոսանոց ճիշտ եմ»:

Մեկ այլ խնդիր. հեռուստացույցիցս տարօրինակ ձայն էր գալիս, զանգեցի օպերատորն ասեց 18 ժամվա ընթացքում մասնագետները կմոտենան: 15 օր սպասեցի, հետո կրկին զանգեցի ասացի՝ աղջիկ ջան յուքոմի 18 ժամը ե՞րբ է ավարտվում: Ես 15 օր սպասում եմ, որ մարդ պետք է գա ինձ մոտ:
Երկար ժամանակ դժգոհ քաղաքացին հանդիպում է փնտրել ընկերության ղեկավարի կամ պատասխանատուի հետ, սակայն այդ տեղեկությունը նրանից այնպես են թաքցրել, ասես գաղտնիք է:

«Ինձ խորհուրդ են տալիս գնալ գլխավոր գրասենյակ: Ենթադրենք, ես ժամանակ գտա գնացի, իսկ ինձ պատասխանեցին՝ մեր տնօրենի մոտ մտնելն անհնար է, քանի որ նա թքած ունի իր հաճախորդների վրա, քանի որ նա ինչ-որ գաղտնի անձ է, «Աստված է». նրա մոտ մտնելն անհնար է՝ կա՛մ պետք է մեռնել ու նրա մոտ հայտնվել, կա՛մ էլ երբեք չես տեսնի:

Մտնում եմ իրենց ֆեյսբուքյան էջը, տեսնում բազմաթիվ մարդկանց, ովքեր մեկնաբանություններ են թողել: Հաջորդ օրը տեսնում եմ հեռացված է իմ մեկնաբանությունն էլ, մյուսներինն էլ: Ասում են վիրավորանք է... ես էլ ասում եմ բա դուք ուզո՞ւմ եք վիրավորել ու չեք ուզո՞ւմ, որ ձեզ վիրավորեն: Դուք վիրավորում եք ձեր վերաբերմունքով, ես էլ ուզում եմ ձեզ վիրավորեմ բացահայտ, որ բոլորը տեսնեն:


Ես ասացի, որ ոչ մի տույժ չեմ մուծելու. ես այն մարդը չեմ՝ ես ուղեղ ունեմ և լեզու: Ինձնից ոչ ոք չի կարող գումար ստանալ, քանի որ ինձ չեն մատուցել ոչ մի ծառայություն: Ես Յուքոմի հետ բոլոր խոսակցությունների ձայնագրություններն ունեմ, այնպես չէ, որ միայն իրենք են ձայնագրում: Ձեր անշնորքությունը ես էլ եմ ձայնագրում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Քաղաքացին խոսեց նաև հեռուստաալիքների կամայական փոփոխության մասին, որը մեծ բողոքի ալիք է բարձրացրել հաճախորդների մոտ:
«Հեռուստաալիքների փոփոխության մասին չխոսեմ. «Домашный» ալիքը հանեցին, տեղը անհասկանալի ալիք դրեցին, առանց որևիցէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Մարդիկ ուզում են հեռուստացույց դիտել և հանգստանալ, իսկ դուք ինչ եք ցուցադրում... ինչի համար եմ ես վճարում: Ես ուզում եմ թքեմ տնօրենի երեսին ու ասեմ՝ այդ ի՞նչ ես անում, չես հասկանո՞ւմ, որ եթե բաժանորդները չլինեն, դու ոչինչ ես, ում էս դու պետք:
Իրե՞նք պետք է ինձ դատի տան, խնդիր չկա... ամիսը սկսվում է խնդիր, վերջանում է խնդիրներով: Զգույշ եղեք ես չտամ»,- եզրափակեց զրույցը նա:
Նշենք, որ մեր կողմից բազմիցս բարձրաձայնվել է Յուքոմ կապի օպերատորի մոտ առկա խնդիրները: Այն, որ ընկերությունը ոտնահարում է սպառողների շահը և նրանց մոլորության է ենթարկում կասկած չկա: Մենք նաև հրավիրել ենք վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը այս խնդրի վրա: