«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենահիմնական խնդիրներից մեկը, բոլորի կարծիքով ու բոլորի մատուցմամբ, ստվերի առկայությունն է տնտեսական կյանքում։ Այո, ստվերային տնտեսությունն իսկապես պետության զարգացման ամենակարևոր խոչընդոտներից է։ Սակայն ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարևոր է այն ստվերը, որն առկա է քաղաքական դաշտում։ Այդ ստվերը վերջին շրջանում մենք տեսնում ենք գրեթե ամեն օր դաշինքների կազմավորման, փլուզման, նորերի կազմավորման ու նորերի փլուզման հեռանկարով։

Ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերն ամեն ինչ անում են ստվերում՝ բանակցում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունները, նորից են պայմանավորվում ու նորից բաժանվում։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակությունից թաքուն, բայց ներկայացվում է՝ որպես հասարակության շահից բխող գործընթաց։

Եվ, մեծ հաշվով, առաջիկա խորհրդարանական ընտրություններում մենք տեսնելու ենք ստվերների պայքար՝ իշխանության ու իշխանության, իշխանության ու ընդդիմության, ընդդիմության ու ընդդիմության միջև։ Հասարակությանն այդ պայքարում որևէ տեղ չի հատկացվում։ Բացի ընտրությունների օրն այս կամ այն ստվերի հաղթանակի ամրագրումից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում