«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։

Որպես առանցքային միջնորդ դիտարկվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում հետ Դալլաքյանն ունի վաղեմի ընկերական հարաբերություններ։ Դալլաքյանը Սերժ Սարգսյանի հետ հաշտվելուց հետո չի ակնկալում վերադառնալ պետական աշխատանքի, պարզապես ուզում է հասկացնել, որ նպատակ չունի նրան վնասել։