Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՆնչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ.Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Օսյանը ընտանիքի միակ երեխան էր, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: