«Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,

Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Միեւնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը եւ միասին անցած ճանապարհը:

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան»: