Yelaket.am-ը գրում է.

Որոշ մարդկանց կողմից կուռքի վերածված բիզնեսմեն վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակին, իրեն բնորոշ խոսելաոճով գազի սակագնի նվազեցման չորս աղբյուր էր նշում, 1) վրացական տրանզիտի պայմանագիր, 2) «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից շուկայի ընդլայնում, 3) ծախսերի օպիտմալացում, 4) շուկայի կայունացում: Գործնականում, այո, գազի սակագինը նվազում է ավելի քանի 8 դրամով, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս ու բազմաթիվ քաղաքացիների արդար բողոքը՝ մաթեմատիկական տերմինով ասած. գումարի տեղը փոխելիս, գումարելին չի փոխվում: Համոզվելու համար ուսումնասիրեցինք մի քանի սպառողների կոմունալ վճարումների կտրոնները և ի՞նչ հայտնաբերենք՝ ամեն հաջորդ ամիս օգտագործված գազի դիմաց գումարը ավելի շատ է գրվում:

Ինչպես կարող է պատահել. սա էլ նոր նախընտրական ֆոկո՞ւս է
Ինքներդ դատե՛ք. քաղաքացին, ով դիմել էր մեզ, վրդովված նշում էր, որ այդ տարօրինակ «էժանացումից» առաջ տաքացնում էր նույն ռեժիմով ու վճարում ավելի քիչ, դրանից հետո՝ երկու անգամ ավել. «Մինչ այդ կարծում էի, թե միայն ինձ մոտ է առաջացել այս խնդիրը, սակայն թերթելով էլեկտրոնային մամուլի էջերը և կարդալով ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները, հասկացա, որ միայնակ չեմ այս խնդրով: Թեպետ դիմել եմ Գազպրոմ, սակայն այդ կառույցը զբաղված է ոչնչով» - անկեղծանում է քաղաքացին:

Ավելի վաղ, Հայաստանի Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իջեցրել էր բնական գազի սակագները: Մասնավորապես, բնակիչ-բաժանորդների համար մեկ խորանարդ մետր կապույտ վառելիքի գինը նախկին 156 դրամի փոխարեն դարձավ 146,7 դրամ, իսկ արդյունաբերական հիմնարկների ու գազալցակայանների համար 1000 խմ-ի համար նախկին 277 դոլարից իջաջ 257:

Սակայն, ինչպես տեսնում ենք իրականությունն այլ է: Ասում են, գոյություն ունի նաև մի բարդ մեխանիզմ, որով կարելի է փոխել գազի հաշվիչների ցուցմունքը. Դրանով, կարելի է ենթադրել զբաղվում են 2000 դրամ սպասարկման գումար վերցնող ինժեներները, որոնք, ինչպես Գազպրոմը զբաղված են ոչնչով: