Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկում, նախնական վարկածով, ոսրսորդական հրացանով ինքնասպան է եղել հիմնարկի պահակը` Արմաշ գյուղի բնակիչ 25-անյա Տիգրան Ա.-ն: Այս մասին այսօր` մարտի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմաշ համայնքի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը:

Նրա խոսքով`տղան ոչ ոքի հետ չէր շփվում, շատ քիչ էր խոսում. «Մեր գյուղում ապրում էր հորեղբոր հետ: Հայրը եւ մայրը սպանվել են Ուկրաինայում` Մայդանի դեպքերի ժամանակ: Շատ տարօրինակ տղա էր, ոչ մեկի հետ չէր շփվում: Ընտանիք չուներ»,-ասաց նա:

Որսորդական հրացանը պատկանում էր ձկնաբուծարնին: