1. Արագացնել իրադարձությունների զարգացումը

Իհարկե, լինում են կարճ սիրավեպեր. կինն ու տղամարդը ծանոթանում են առավոտյան, առաջին իսկ գիշերը միասին են անցկացնում եւ այդպես իրար հետ անցկացնում են ամբողջ կյանքը: Հարսանիք, երեխաներ, երկար տարիների երջանիկ կյանք: Բայց, սովորաբար, հարաբերություններն աստիճանաբար են զարգանում: Կոնֆետա-ծաղկեփնջային փուլը մտածված է հենց նրա համար, որ սիրահարները միմյանց ավելի լավ ճանաչեն, հասկանան, թե որքանով են միմյանց համապատասխանում՝ միասին ապրելու համար:

Կինը միշտ իրեն պահում է այնպես, կարծես նախապես արդեն համոզված է, որ իր կողմից ընտրված տղամարդը «հենց նա է»՝ միակը եւ ամենահամապատասխանը: Ուստի փորձում է արագացնել հարաբերությունների զարգացումը հնարավոր միջոցներով՝ «նոր ծանոթուհու» կարգավիճակը փոխելու համար «ընկերուհու», իսկ հետո՝ «կնոջ»:

2. Ուշադրության նշանների ոչ ճիշտ մեկնաբանում

«Տանկ-կինը» չի նկատում տղամարդու կողմից «պատասխան քայլերի» բացակայությունը: Կամ որպես ուշադրության նշան է համարում ոչ մի բան չնշանակող մանրուքները. պատահական հայացքն ու «ինչպե՞ս ես» հարցը, որը տրվել է բացառապես քաղաքավարությունից ելնելով: Դրա պատճառն այն է, որ նա տղամարդուն ընկալում է որպես օբյեկտ, նպատակ, այլ ոչ որպես անհատ:

Իհարկե, կան տղամարդիկ, որոնց դուր են գալիս պոռթկուն կանայք: Բայց, որպես կանոն, դրանք երկչոտ ու անվճռական տեսակներն են, ովքեր հետագա համատեղ կյանքում էլ ոչ նախաձեռնող են լինելու: Տղամարդը, ով սովոր է նախաձեռնությունը վերցնել իր վրա, ավելի շուտ կվախենա կնոջից, ով չի էլ նկատում, որ տղամարդուն չի հետաքրքրում:

3. Ոչ տեղին վարքագիծ

Իդեալական տարբերակում ծանոթության եւ սիրահետման համար պետք է հարմար տեղ եւ վայր լինի՝ բար, ակումբ, ընկերների հետ հանդիպում եւ այլն: Տանկ-կինն այնքան էլ զգայուն չէ այդ հարցերում: Նա կարող է սիրահետել եւ իր կանացի հետաքրքրությունը ցույց տալ բոլորովին ոչ տեղին վայրերում՝ ստիպելով մյուսներին անհարմար զգալ:

Օրինակ, ժողովի ժամանակ սիրախաղ անել ղեկավարի հետ՝ գործընկերների ներկայությամբ: Բազմանշանակ հայացքներ փոխանակել գործընկերների հետ եւ այլն:

4. Իրենով լցնել հարբերությունների ամբողջ տարածքը

Տանկ-կինը խոսում է շատ եւ բարձր, նախաձեռնությունը միշտ նրան է պատկանում: Նա, կարծես, փորձում է ամբողջ տարածքն իրենով լցնել՝ տեղ չթողնելով մյուսների համար: Իսկ ինչպե՞ս են իրենց պահում սովորական կանայք: Հասկանում են, որ հարաբերություններում պետք է տեղ լինի երկուսի համար եւ հնարավորություն են գտնում դա կազմակերպելու:

5. Վերահսկել տղամարդուն

Քանի որ Տանկ-կինը հենց սկզբից անհավասար հարբերություններ է ստեղծում տղամարդկանց հետ, նրանց մոտ մեծ է վերահսկողությունը: Այդպիսի կինը ուշադիր հետեւելու է զուգընկերոջը, որպեսզի հանկարծ նա չփախչի: Ուստի նա խանդելու է, կասկածելի հարցեր է տալու եւ ամեն րոպե ցանկանալու է օբյեկտի հետ անցկացնել, որպեսզի նա լինի տեսադաշտում: