«Իրավունք» թերթը գրում է. «Մեր լուրերով, նախօրեին Արմավիրի մարզում տղամարդը ծեծի է ենթարկել հղի վիճակում գտնվող նախկին կնոջը։ Կինը, ըստ նույն լուրերի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Լուրի իսկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից. «Մարտի 29-ին հաղորդում է ստացվել, որ նախկին ամուսինների միջև ծագած վիճաբանությունը ավարտվել է ծեծով։ Մասնավորապես, որ տղամարդը նախկին կնոջը երկրորդ հարկի աստիճանավանդակներից քարշ տալով՝ ծեծի է ենթարկել, որից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն է ընթանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում