Ինչպես տեղեկացրել էինք մեր լրագրողը մանրամասներ էր հաղորդել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում տեղակայված 16/21 ընտրատեղամասից այն մասին, որ այստեղ մարդկանց ուղղորդում են` հրահանգելով ընտրել ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու, հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին` Նովոյին:

Քիչ առաջ տեղեկացանք, որ այդ ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Վստահված անձանցից մեկը նկատել է, թե ինչպես է հանձնաժողովի անդամը ինչ որ թղթեր թաքցնում ընտրացուցակների տակ: Նա պահանջել է ցույց տալ թղթերը, ինչին ի պատասխան հանձնաժողովի անդամը հրաժարվել է: Ավելին` հանձնաժողովի քարտուղարը սպառնացել է վստահված անձին, ասելով` ի՞նչ գործ ունեք դուք մեր թղթերից: Նշենք, որ վստահված անձանց մի կերպ է հաջողվել ստանալ արձանագրությունների մատյանը և արձանագրել տեղի ունեցածը: 

Նյութի աղբյուրը՝  Hayastan24.com