6-րդ գումարման Ազգային Ժողովում «Ելք» դաշինքն ունենալու է 9 պատգամավոր: Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին:
«Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան (11 513 ձայն), Մանե Թանդիլյան (5 110 ձայն), Գևորգ Գորգիսյան (3 168) և Միրզոյան Արարատ (3 999): Քանի որ Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինք համամասնական ցուցակի 1-ից մինչև 5-րդ համարներում են, ապա նրանց անունները դուրս է գալիս ցուցակից և նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվում է առաջին հնգյակը, որոնք էլ ստանում են մյուս 5 մանդատները:
Նրանք են՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան և Լենա Նազարյան: