«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձեւավորման մասին լուրերը տարաբնույթ են եւ ոչ վերջնական:

Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են: Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է:

Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի: Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա: Թեեւ նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ:

ՀՅԴ-ական նախարարներից էլ, անկախ նրանից՝ կոալիցիա կկազմեն, թե ոչ (ավելի շուտ՝ կկազմեն, քան ոչ), Սերժ Սարգսյանի բլոտի խաղընկեր Դավիթ Լոքյանը մնալու է:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում