Մայիսի 1-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցում՝ կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 05 ՍՍ 466 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետեւ՝ արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ս. Թ.-ը եւ Ա. Վ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Աստվածածին» ԲԿ, որտեղ, որտեղ Ս. Թ.-ի առողջական վիճակը վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Ա. Վ.-ը ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է :

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն եւ կատարել վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: