Մայիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչները՝ հայր եւ որդի, տեւական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետեւ տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում