Երեւանում, հունիսի 22-ին, առեղծվածային դեպքի է արձանագրվել, ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի տներից մեկից «անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երիտասարդ մի աղջկա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Մարիաննա Ղ.-ն է, ով Երեւանում գործող ջազ ակումբներից մեկում աշխատում է մատուցողուհի։ Բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։

Ավելի ուշ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, նշված ակումբի մոտ ինքնասպանություն գործելու նպատակով Մարիաննա Ղ.-ն խմել է 5 տուփ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ, սակայն մինչ այդ, իր գործընկերը, ով նույնպես նշված ջազ ակումբում է աշխատում՝ որպես բարմեն, հայտարարել է, որ Մարիաննա Ղ.-ն օգտագործել է ալկոհոլ։