Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, միջին տարիքի տղամարդը նետվել է Երեւանի Դավիթաշենի կամրջից: Ժամը 17:30-ի սահմանում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Պահպանության ոստիկաններն էլ կամրջի վրա հայտնաբերել են բանալիներ, գումար եւ այլ իրեր, որոք, ըստ ականատեսների՝ կամրջից նետված տղամարդունն են: Տղամարդու բջջային հեռախոսւոմ հայտնաբերվել է հաղորդագրություն՝ ուղղված մորը. «Մամ ջան, ներիր»:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում