«Նաիրիտի»-ի աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի առջև, քանի որ, ինչպես նրանք նշեցին, արդեն 7 ամիս է՝ իրենք աշխատավարձ չեն ստացել:


Նրանց խոսքով՝ վարչապետի օգնականը նրանց ասել է, որ 15 րոպեից իրենց կպատասխանեն:

Նաիրիտցիները հույս ունեն, որ պատասխանը դրական է լինելու. «Որովհետև փողն արդեն դուրս գրված է, և ԱԻՆ-ը պետք է պայմանագիրը կապի ու վճարումներն անի»:

«Փաշինյանը տեղյակ է, ուղղակի պետք է ճշտել, թե ԱԻՆ-ը ինչու չի կատարում կառավարության որոշումը, ինչու է երկարաձգում մեր պարտքերի մարումը: Մեր պահանջն այն է, որ արագացնեն»,- ասացին նրանք: