Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանում բնակվող հայ գործարարները ՝ Կարապետյանը, Աբրահամյանը և այլոք» քաղաքացիական ինքնաթիռներով Ռուսաստանից Երեւան են ուղարկում հրթիռային համակարգեր և այլ զենքեր:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը ու նշել, որ ինքը բացառապես հումանիտար օգնություն է ուղարկում Ղարաբաղ:
«Նրանից եմ իմացել, որ զենք եմ ուղարկում այնտեղ: Մենք ՝ Ռուսաստանում, զենքի պետական մենաշնորհ ունենք, և դրանք չեն վաճառվում շուկաներում: Ալիևի համար այս ապատեղեկատվությունն իր գործողություններն արդարացնելու համար է: Բայց Թուրքիան այնտեղ մեծ քանակությամբ զենք ու վարձկաններ է մատակարարում: Այն փաստը, որ մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկում, միանշանակ է: Դա նորմալ է»,-նշել է նա։
Աբրահամյանը նշել է, որ նրանք իրեր են ուղարկում, որոնք անհրաժեշտ են խաղաղ բնակչությանը․ «Նույնիսկ լապտերներ ենք ուղարկում այստեղից: Ոչ ոք չէր մտածում, որ նման բարբարոսություն կլինի»:
Նյութի աղբյուրը՝ Իրավաբան.net