«Մենք» երիտասարդական շարժման անդամները նամակով դիմել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Կոմայգու տրանսվիստիտների դեմ պայքարելու համար:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում շարժման համանախագահը նշեց, որ դեռևս պաշտոնական պատասխան չի տրվել:

«Մենք պատրաստվում ենք մոտ չորս հազար ստորագրություններով նամակ ուղարկել նաև Վլադիմիր Գասպարյանին», - նշեց նա:

Սևանը նշեց, որ վերջերս իրենց գործունեությանը խոչընդոտելու համար տարատեսակ բամբասանքներ են տարածում: Նշենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, թե շարժման համանախագահը տրանսվիստիտ է և հայտնի է իրենց շրջանում:

Անդրադառնալով այս լուրին, նա նշեց. «Հիմարություն է այս լուրերը, կճշտեմ թե ովքեր են և եթե ֆեյքեր չեն և ռեալ մարդիկ են, կդիմեմ ոստիկանություն, խոսակցությունները անհեթություններ են», - նշեց նա, հավելելով, որ ոչ մի սպառնալիքի վերաբերյալ դեռևս ոստիկանություն չի դիմել, քանի որ կոնկրետ ձայնագրություններ չկան:

Նա նշեց, որ տրանսվիստիտները սկսել են հավաքվել նաև հանրապետության հրապարակում և նույնիսկ հրապարակի մեջտեղում «ստրիպտիզ» են պարել, իսկ ոստիկաններն էլ ոչ մի բան չեն արել: