Հնարավոր է արդյո՞ք գովազդային ոլորտում բացառել պատահականության սկզբունքը և կանոնների օգնությամբ ապահովել ծրագրավորված արդյունքները: Այո՛, գոյություն ունի արդյունավետ գովազդ ստեղծելու հստակ սխեմա, որը կազմվել է տարբեր միջազգային ընկերությունների փորձի հիման վրա: Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է արդյունավետ գովազդ ստեղծելու 8 ոսկյա կանոն.

  • Գովազդը պետք է պարունակի տեղ ու ժամ: Արդյունավետ գովազդի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը դրա տպավորվելու ունակությունն է: Որքան երկար հաճախորդը հիշի ձեր ապրանքի մասին, այնքան արագ  անհրաժեշտության դեպքում նա կհիշի հենց ձեր ապրանքը: Իսկ ինչպե՞ս հասնել այդ արդյունքին: Հաճախորդին պետք է ուղղորդել դեպի ձեր ապրանքը տպավորվելու և հիշելու ուղին: Մարդու հիշողության մեջ ավելի լավ տպավորվում է կոնկրետ ինֆորմացիան, այսինքն, եթե գովազդի մեջ նշվի ապրանքի կամ ծառայության գտնվելու վայրը, կամ տեղի ունենալու ժամանակահատվածը, ապա այն կհիշվի:
  • Գովազդի մեջ չպետք է լինեն անհասկանալի բառեր: Հաղորդագրությունը, որը փորձում եք հասցնել ձեր հաճախորդներին պետք է պարունակի պարզ և հասկանալի բառեր: Բարդ բառերի կիրառումը, որոնք արագ ընկալելը դժվար է, անարդյունավետ են: Հասկանալու և ընկալելու պարզությունը արդյունավետ գովազդի ստեղծման գաղտնիքներից է:
  • Որքա՞ ն հեշտ է գնել ձեր ապրանքը: Մարդը պետք է հեշտությամբ գտնի ձեր կոնտակտները (հեռախոսահամարն ու հասցեն) վահանակի վրա: Այսինքն նա պետք է առանց դժվարության և երկար փնտրտուքների գտնի ձեզ, հետևաբար ձեր կոնտակտները պետք է լինեն բավական մեծ և տեսանելի: Անհրաժեշտ է նաև մարդուն ուղղորդել դեպի ձեզ: Այսինքն կարող եք օգտագործել հետևյալ բառակապակցությունները՝ զանգահարեք հենց հիմա, զանգահարեք այսօր, գրանցվեք հիմա, եկեք այսօր և այլն:
  • Վահանակը պատրաստելուց հետո անհրաժեշտ է այն փորձարկել թիրախային խմբի օգնությամբ: Քանի որ գովազդ ստեղծող անձը շատ է աշխատում դրա վրա, նրա հայացքը կարող է կողմնակալ լինել: Եվ բացի դա, դուք գնորդ չեք հանդիսանում: Այս պատճառով անհրաժեշտ է արդեն իսկ պատրաստ գովազդը փորձարկել նպատակային թիրախի վրա: