Չիլիում ընթացող Ամերիկայի Գավաթի խաղարկությունն ավարտված է:

Եզրափակչի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ 11 մետրանոցների ժամանակ տանտերերը առավելության են հասել արգենտինացիների նկատմամբ՝ հաղթելով 4:1 հաշվով:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետւևյալ մեկնարկային կազմերով.

Չիլի. Բրավո, Իսլա, Սիլվա, Մեդել, Բոսեջուր, Արանգիզ, Դիազ, Վիդալ, Վալդիվիա, Սանչես, Վարգաս:

Արգենտինա. Ռոմերո, Սաբալետա, Դեմիչելիս, Օտամենդի, Ռոխո, Բիգիա, Մասկերանո, Պաստորե, Մեսսի, Դի Մարիա, Ագուերո: